Պեսկովը պարզաբանել է Մոսկվա-Մինսկ բանակցությունների կապը ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Մինսկի հարաբերությունները ինքնուրույն ուղղություն են և կախված չեն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի հետ շփումներից, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավոր կապ կա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների վերջին բանակցությունների և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա այցի միջև։
«Ռուս-բելառուսական հարաբերությունները լիովին ինքնուրույն չափում են, որը որևէ կերպ կախված չէ ամերիկացիների հետ շփումներից», — ասել է Պեսկովը «Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ հատուկ ծառայությունները կարող են կապեր պահպանել նույնիսկ այն ժամանակահատվածներում, երբ դիվանագիտական ուղիները չեն գործում։ Կրեմլի ներկայացուցչի կարծիքով, նման շփումները պետք է գնահատել դրական, թեև դրանց շուրջ միշտ էլ բազմաթիվ լուրեր են շրջանառվում։
Ռեթքլիֆը Մոսկվա է այցելել օգոստոսի 25-ին։ Axios-ի տվյալներով, այցի ընթացքում ԿՀՎ ղեկավարը կարող էր առաջարկել անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպում։
Օգոստոսի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաք աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հաջորդ օրը նա բանակցություններ է վարել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այ...