ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերում ոստիկան չի մնացե. ԱԺ պատգամավոր
Ամեն ինչ կախված է ժողովրդի ճնշումից: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողն երի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք կհաջողվի կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«Իրենք ժողովրդի պահանջի հետ պետք է հաշվի նստեն, այլ տարբերակ չկա»,-ասաց ն:
Անդրադառնալով նախօրեին ոստիկանության գործողություններին, որը թույլ չտվեց երթը մտնի Դեմիրճյան փողոց, պատգամավորն ասաց. «Սա ոստիկանական երկիր է եւ առաջին անգամ չէ, որ ոստիկանները ոչ իրավաչափ գործողություններ են իրականացնում: Բազմիցս նա դա ցույց են տվել, այդ թվում Կիրանցում, ԱԳՆ շենքի մոտ, նաեւ Դեմիրճյան փողոցում: Մենք որպես պատգամավորներ փորձում էինք ընդամենը մեր աշխատասենյակներ գնալ: Ոստիկանությունը արդեն բոլոր սահմաններն անցել է, ապօրինի գործողությունների է դիմում: Իրենք մի բան են սովորել, եւ միշտ ասում են՝ եթե գտնում եք, որ մեր գործողություններն ապօրինի են, կարող եք վիճարկել: բազմաթիվ դեպքեր են եղել, ի՞նչ վիճարկենք: Եթե մի ցուցարար ոստիկանի վահանից քաշի, նրան կձերբակալեն, իսկ որ իրենց ակնհայտ հանցագործության համար ոչինչ չեն անում, առավելագույնը ծառայողական քննություն են նշանակում»:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պահվածքը երեկ լարված էր, անգամ միջադեպ եղավ իր եւ Բագրատ Սրբազանի միջեւ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իրենք ահաբեկված են բնակչության մեծ զանգվածով: Հենց տեսնում են ժողովրդի քանակը մեծ է, խառնվում են իրար: Հայաստանի 10 մարզերում ոստիկան չի մնացել, այդ թվում քրեական ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով այստեղ են: Իրենց «շատ լավ» ծառայության արդյունքում, ինչքանով ես լսեցի, երկու սպանության դեպք է եղել գիշերը: Սա հետեւանք է նրա, որ քրեական ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգ են ապահովում այստեղ: Իրենց գործառույթը դա չի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին
Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա․ Կոնջորյան
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը` Զախարովայի հայտարարությունների մասին
Ես իրեն եւ ստեր չեմ մեկնաբանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնայը կոչով դիմել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին
«Շատ անհարգալից եմ վերաբերվում մարդկանց, որ ելք են փնտրում իրավիճակից՝ կողքիններին զոհ տալով»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Ս...