ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնայը կոչով դիմել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին

«Շատ անհարգալից եմ վերաբերվում մարդկանց, որ ելք են փնտրում իրավիճակից՝ կողքիններին զոհ տալով»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը։


«Էդ ինչու իրեն չտարան, ինչու ինքը բախում կազմակերպեց, հրահրեց, հետո ասաց՝ ինձ էլ են ոտքով երկու հոգի հարվածել։ Երբ 2018թ. հեղափոխություն էր տեղի ունենում, վարչապետ Փաշինյանը, ես, մեր թիմի մնացած անդամներն էինք առաջին քայլն արել, փշալարերի վրա բարձրացել, փորձել գալ ԱԺ, ոչ թե ասել՝ ժողովուրդ, գնացինք առաջ, ու մարդկանց փուռը տվել։ Իրենք հին են, իրենց մտածելակերպը հին է»․ ասել է նա։


Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանում հեղափոխություն, իշխանափոխություն գրեթե անհնար է իրականացնել. «Երկրում կա ընտրության իրավունք, էն ժամանակ՝ 2018թ․ երբ դա արվում էր, ընտրության իրավունքը ոտնահարված էր, մարդիկ չէին կարող ընտրության միջոցով բան փոխել»։


Նա նաև նշել է, թե չի հրաժարվում հանդիպել քաղաքացիների հետ. «Երբ քաղաքում եմ, ամեն օր փողոցներով շրջում եմ, մարզեր եմ գնում՝ փողոցներով շրջում եմ։ Ինձ հետ հանդիպելու խնդիր կա՞»։ Նա նաև հավելել է, որ նույնիսկ Կանադայի քաղաքացիների հետ է պատրաստ հանդիպել․ «Դրա ձևաչափն էլ կա, հարց չկա»։


Սիմոնյանը կոչ է արել Բագրատ արքեպիսկոպոսին․ «Խնդրում, կոչ եմ անում ընդդիմության այսօրվա առաջնորդ Բագրատ Գալստանյանին․ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ քննարկիր և մարդկանց անդորրը հնարավորինս մի խանգարիր»։