Վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով մարդասիրական օգնության մատակարարումը Գազա
Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը վերսկսվել է ամերիկյան ժամանակավոր նավամատույցով։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այսօր Գազայի ժամանակով մոտավորապես ժամը 10:30-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսել է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի ափեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավամատույցի շահագործման վերսկսումից ի վեր Գազայի բնակչությանը մատակարարվել է մոտ 492 տոննա բեռ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն մատակարարել է 1573 տոննա բեռ։
Հաղորդագրության համաձայն՝ սա աջակցություն է Միջազգային զարգացման գործակալության՝ Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչներին լրացուցիչ օգնություն տրամադրելու ծրագրին և ամբողջությամբ մարդասիրական բնույթ ունի: Այն ներառում է մի շարք երկրների և մարդասիրական կազմակերպությունների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նավամատույցը վնասվել է և կվերանորոգվի Իսրայելի Աշդոդ քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...