Հասարակություն

Ուկրաինայի զինծառայողները սկսել են զանգվածաբար էներգետիկ ըմպելիքներ օգտագործել. New York Times

Lilit A.
Ուկրաինայի զինծառայողները սկսել են զանգվածաբար էներգետիկ ըմպելիքներ օգտագործել. New York Times

Ուկրաինայի զինծառայողները սկսել են զանգվածաբար էներգետիկ ըմպելիքներ օգտագործել: 

Էներգետիկ ըմպելիքներն անհրաժեշտ են առաջնագծում, որտեղ կարելի է երկար ժամանակ մնալ առանց քնելու և ուտելու։ Էներգետիկ ըմպելիքների տարաներ կարելի է գտնել խրամատներում ու տանկերում, գրում է New York Times-ը։


Ուկրաինացի մի զինվոր՝ «Բաչա» ազդականաչով, լրատվամիջոցին պատմել է, որ իր ծառայակիցներից մեկը, որը տառապում էր սրտի հիվանդությամբ, մահացել է օրական 10 հատ խմելուց: Նրան գտել են սանհանգույցում՝ ձեռքին էներգետիկ ըմպելիք։

New York Times գրում է, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայում էներգետիկ ըմպելիքների պահանջարկն աճել է 50 տոկոսով։ Մարտի վերջին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ուկրաինական բանակը զինվորների շրջանում մոլախաղերը «համաճարակ» են դարձել։ Այժմ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների շրջանում նոր «համաճարակ» է սկսվել՝ նրանք զանգվածաբար էներգետիկ ըմպելիքներ են խմում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250