Հակամարտությունը շարունակվում է. Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեան աղբի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա: Հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ հրամանատարությանը։

Գործակալության տվյալներով՝ ավելի քան 80 փուչիկ վայրէջք է կատարել Հարավային Կորեայում։ Մնացած օդապարիկները, ըստ ամենայնի, երկիր չեն հասել, գրում է գործակալությունը։
Դրանք պարունակում էին տարբեր իրեր, ինչպիսիք են թուղթը և պլաստիկը:

Ըստ Հարավային Կորեայի իշխանությունների՝ հարեւան երկիրը մայիսի 28-29-ին և հունիսի 1-2-ին Սեուլ է ուղարկել մոտ հազար աղբով փուչիկներ՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների թռուցիկների արձակման:

Հարավային Կորեան ամբողջությամբ կասեցրել է միջկորեական ռազմական պայմանագիրը և հայտարարել սահմանին քարոզչական հեռարձակումներ ու զորավարժությունները վերսկսելու պատրաստակամության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Հայտնում է Շրջ...
«Մայիսին Լոռիում թափված անձրևը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային»․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․ «ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տվ...
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ Եվրո-2024-ը
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Եվրո-2024-ը, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպ...