Սպիտակ տունը հրաժարվել է ասել, թե արդյո՞ք Բայդենն ու Նաթանյահուն կհանդիպեն Վաշինգտոնում
Սպիտակ տունը հրաժարվել է ասել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, երբ Իսրայելի վարչապետը հաջորդ ամիս այցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու համար:
«Այսօր հայտարարելու ոչինչ չունեմ», - CBS-ին տված հարցազրույցում ասել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նա գալու է Կոնգրեսում ելույթ ունենալու համար: Նախագահը մշտապես խոսում է նրա հետ»,- հայտնել է Սալիվանը: Սալիվանը հույս է հայտնել, որ մինչև Նեթանյահուի Վաշինգտոն ժամանելը, հրադադարի և պատանդների մասին համաձայնություն ձեռք կբերվի։
«ՀԱՄԱՍ-ը պետք է պարզապես «այո» ասի քննարկման դրված առաջարկությանը»,- ասել է նա։
Նաթանյահուն մտադիր է ելույթ ունենալ Կոնգրեսի համատեղ նիստում հուլիսի 24-ին։ Բայդենը միշտ եղել է Իսրայելի հավատարիմ աջակիցը Գազայում նրա վարած պատերազմում, սակայն Բայդենը, որն առաջադրվում է նոյեմբերին վերընտրվելու համար, Իսրայելին իր աջակցության պատճառով բախվել է ձախ քաղաքական ուժերի քննադատությանը, քանի որ իսրայելական հարձակումներից պաղեստինցիների զոհերի թիվը մեծանում է:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...