Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու
Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։
Թեկնածուներն են՝ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիան և Նահատակների ու վետերանների գործերով հիմնադրամի ղեկավար Ամիր Հոսեյն Գազիզադե Հաշեմին:

Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդը երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։ Հայտ էր ներկայացրել 80 հոգի:
Նմանատիպ հոդվածներ
Համարում ենք ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտարգիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական...
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ Հրապարակ
Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։...
Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար. Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը գրել է. «Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.Որպես Երևա...
Ինչպես է ԵՄ-ն խորհրդարան ընտրում. այսօր ընտրությունների վերջին օրն է
Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն է, դրանք մեկնարկել էին հինգշաբթի օրը։ Քվեարկության վերջին օրվա նախօրեին...