Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ Հրապարակ
Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը։
Արդյո՞ք սրբազան շարժման օրակարգում կա նման հարց, եւ հնարավո՞ր է առաջիկայում ընդդիմադիրների առջեւ նման պահանջ դրվի, որը, ոմանց կարծիքով, կբերի քաղաքական ճգնաժամի՝ «Հրապարակ» թերթը հարցրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:
«Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա։ Հիմա մեզնից խլված են հանձնաժողովի նախագահների, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները, ճգնաժամ առաջացե՞լ է` չի առաջացել:
Չի առաջանա մանդատների դեպքում էլ։ Բացի այդ, շարժումն ունի ծրագիր, սրբազան հայրն էլ է ասել դրա մասին, մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, խոսքը ոչ միայն իմպիչմենթի, անվստահության գործընթացի մասին է, այլեւ ուրիշ, որոնք տեղի են ունենալու»,- ասաց Դանիելյանը»:
Նմանատիպ հոդվածներ
Համարում ենք ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտարգիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական...
Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու
Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։Թեկնածուներն են՝&nbs...
Ինչ «սև կատու» է անցել Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև. Հրապարակ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է...
Թրամփը Բայդենին է մեղադրել է Կուբայում ռուսական ռազմանավերի հայտնվելու համար
«ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի թուլությունը հանգեցրել է Կուբայում ռուսական ռազմանավերի հայտնվելուն, -Ֆլորիդայում իր 7...