Ինչպես է ԵՄ-ն խորհրդարան ընտրում. այսօր ընտրությունների վերջին օրն է
Այսօր Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն է, դրանք մեկնարկել էին հինգշաբթի օրը։
Քվեարկության վերջին օրվա նախօրեին աջ ուժերի հազարավոր հակառակորդների ցույցեր են տեղի ունեցել Բուդապեշտում և Բեռլինում, իսկ Իտալիայում և Նիդեռլանդներում, որտեղ ընտրողներն արդեն այցելել են ընտրատեղամասեր, փորձագետները հաջողություն են ակնկալում աջերի ուժերի կողմից։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բազմաթիվ հակառակորդներ եկել էին Բուդապեշտի կենտրոն՝ բողոքելու վարչապետի դեմ, որին մեղադրում են բռնապետական միտումների մեջ։ Օրբանի կողմնակիցները պնդում են, որ դադարեցնելով Ուկրաինայից ռազմական օգնությունը, նրանք փորձում են թույլ չտալ, որ Եվրոպան սահի դեպի մեծ պատերազմ:
Նորընտիր Եվրախորհրդարանը կունենա 720 մանդատ, յուրաքանչյուր երկիր իր բնակչությանը համաչափ մանդատ կստանա. Գերմանիա՝ 96, Ֆրանսիա՝ 81, Իտալիա՝ 76, Հոլանդիա՝ 31։
Ենթադրվում է, որ այս ընտրությունների արդյունքում Եվրախորհրդարանի կազմը նկատելիորեն կտեղափոխվի աջ, հատկապես Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի և Իտալիայի պատգամավորների մասով։
Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան համատարած կլինի աջակողմյան կուսակցությունների ներկայությունը, և որ ամենակարևորն է՝ նրանց միասնությունը, ինչը հեռու է ակնհայտ լինելուց։
Նմանատիպ հոդվածներ
Համարում ենք ոչ բարեկամական քայլ. ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտարգիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական...
Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու
Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։Թեկնածուներն են՝&nbs...
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ Հրապարակ
Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։...
Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար. Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը գրել է. «Մի քանի ճշտում հատուկ տիկին Զախարովայի համար.Որպես Երևա...