Արևմուտքը լսել է այլ երկրներ ՌԴ-ի զենքի հնարավոր մատակարարման մասին Պուտինի խոսքը. Լավրով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդանշանն աշխարհի այլ երկրներ ռուսական զենքի հնարավոր մատակարարումների մասին լսվեց և հասկացվեց Արևմուտքում։ Այնտեղ դեռ կան մարդիկ, ովքեր վերլուծել գիտեն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհի առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Մոսկվան կարող է սկսել զենք մատակարարել այն երկրների «զգայուն թիրախների» վրա հարձակումների համար, որոնք զինում են Կիևին Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։ Քանի որ Ռուսաստանի Դաշնության վրա արևմտյան երկրների մասնակցությամբ հարձակումները նշանակում են նրանց կողմից ուղղակի պատերազմ Ռուսաստանի դեմ, ապա Մոսկվան, Պուտինի խոսքով, կարձագանքի։
«Կասկած չունեմ, որ լսել են, չեմ կասկածում, որ կհասկանան, դեռ կան մարդիկ, ովքեր վերլուծել գիտեն, և միայն սրացումներով չեն զբաղվում, որպեսզի գոհացնեն իրենց արմատական ընտրազանգվածին հաջորդ ընտրարշավից առաջ։ Կարծում եմ՝ կհասկանան, ավելի ճիշտ՝ կարծում եմ, որ հասկացել են և հետևություններ կանեն»,- ասել է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի տեսանյութը հրապարակվել է լրագրողի Telegram–ալիքում։
Արտգործնախարարը հավելել է, որ սա սիմետրիկ պատասխան է. «Եթե զինեք մեր թշնամուն, ապա մենք ինքներս կորոշենք, թե ինչպես պատասխանել ձեր թշնամական գործողություններին»։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, նշել էր, որ Կրեմլը չի հստակեցնի, թե որ երկրներին և տարածաշրջաններին կարելի է մատակարարել ռուսական զենք, քանի որ ՌԴ ղեկավարն ասել է ամեն ինչ։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...