Զախարովան արձագանքել է ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացման մասին հայտարարություններին
Ռուսաստանն իր միջուկային զինանոցը մեծացնելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին կպատասխանի իր միջուկային դոկտրինին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկ օր առաջ՝ հունիսի 7-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հանձնարարական է ստորագրել Վաշինգտոնի կողմից միջուկային զենք օգտագործելու պայմանների վերաբերյալ։ Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային զսպելու անհրաժեշտության պատճառով ԱՄՆ-ն «այլ ելք չունի», քան շտկել իր միջուկային ռազմավարությունը, ըստ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի սպառազինությունների վերահսկման, զինաթափման և զենքի չտարածման գծով ավագ տնօրեն Պրնայ Վադդիի:
«Նախագահը երեկ ամեն ինչ ասաց. կա միջուկային դոկտրին։ Եթե այն բարելավելու անհրաժեշտություն լինի, ճշգրտումներ կկատարվեն։ Կան համապատասխան զինանոցներ։ Կարծում եմ, որ սա Սպիտակ տան արձագանքն էր իրենց հանրության այն հարցերին, թե ինչու է Միացյալ Նահանգներն ավելի քիչ այդ զինանոցները», - ասել է Զախարովան :
Զախարովան ընդգծել է, որ Վաշինգտոնը «այլևս չի հասկանում, թե ինչ են ասում և ինչու», և նաև հիշեցրել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել միջուկային այլ տերությունների հետ երկխոսությունից։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Սպիտակ տունը պետք է նման բաներ հայտարարի իր ազգային շահերի հետ կապված, այլ ոչ թե ելնելով ներկա քաղաքական իրավիճակից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն օգտագործում է Ռուսաստանին առնչվող թեմա՝ ներքին խնդիրներ լուծելու համար, ինչը «մատնանշում է ԱՄՆ-ի թերարժեքությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...