ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը խոսել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին
Հայաստանի Հանրապետությունը այսօր իրավապայմանագրային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ եւ նոր կարգավորման մակարդակ ունի, հարաբերությունները սահմանված են, թեպետ այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չեն գտնվում, եթե չասեմ՝ ամբողջությամբ կամ մեծ մասամբ ավիրված են։ Այս մասին միջազգային լրատվամիջողների հետ ասուլիսի ժամանակ հայտարաւրել է Բագրատ արքիեպիսկոպոս Գալստանյանը։
«Հետեւաբար մեր մտածումներն են եւ ծրագիրն է, որ թեպետ բազմաթիվ հարցեր ունենալով ռուսական կողմին, այդ բոլոր հարաբերությունները կարողանալ բերել համապատասխան իրավապայմանագրային մեր կարգավորումների մակարդակին եւ այդ բոլոր հարցերով հանդերձ տեղափոխել բնականոն հուն, որոնք չափազանց մեծ եւ խորը երկխոսության եւ փոխադարձ հասկացողության, կառուցողական իմաստով նորմալացման կարիք ունեն», - նշել է նա։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ շատ բնական է, որ մենք այս փուլում, ինչպես ասացի, այդ հարաբերությունների, կարելի է ասել, չգոյության պայմաններում ենք գտնվում։
«Եւ մեզ համար վստահաբար վերստին այդ սահմանված իրավապայմանագրային կարգավորումներն են, դրա մակարդակը, ունենալով բազմաթիվ հարցեր, պատրաստակամություն ունենալ այդ բոլոր հարցերը լուծել, փոխադարձ հասկացողության եւ երկխոսության մակարդակում», - շեշտել է արքիեպիսկոպոսը։
Խոսելով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ Սրբազանը նշել է, որ իրենց օրակարգի առանցքը հայկական օրակարգն է, Հայաստանի Հանրապետության շահն է։
«Եւ բոլոր հարաբերությունները անխտիր պետք է այդ առանցքի շուրջ կառուցվեն», - ասել է նա։
«Այս պահին մեր ամբողջական մտածումն այն է, որ մենք այն բոլոր սահմանված պայմանները, որոնք կան, սահմանված են իրավական դաշտում, ինչպես ասացի, իրավապայմանագրային դաշտում, անդրադարձ պետք է ունենանք։ Եւ այդ հարցերի շարքում է նաեւ Ձեր նշած թեման։ Եւ այդ հարցերի շարքից եւ ծիրից դուրս չի կարող գալ, որովհետեւ սրանք խորը եւ լայնաշերտ քննարկումների տեղիք պիտի տան, երկխոսությունների տեղիք, եւ միեւնույն ժամանակ բարձրացվում են հարցեր, եւ բոլորը պետք է տեղի ունենա կառուցողական մակարդակի վրա։ Վերստին եմ կրկնում՝ փոխադարձ հասկացողությամբ՝ առանցք ունենալով հայական օրակարգ եւ Հայաստանի Հանրապետության շահը», - հավելել է արքիեպիսկոպոսը։