Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է։ Մենք լայն իմաստով անկում ենք ապրել, քաոսի մեջ ենք։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրենց համար իշխանության հասնելու ձգտումը չէ, այլ ավելին՝ ընդհանուր կյանքի փոփոխությունն է։ Նա ընդգծել է, որ սա արժեքային դաշտում փոփոխությունն է, հանրային ընկալման, վարքաբանության փոփոխությունն է։
«Որոշակի իմաստով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամեն ինչ ընթանա օրենքի ճանապարհով։ Նաև պետք չէ մոռանալ, որ հարգելով օրենքի ուժը, շատ հաճախ նաև իրավունքի ուժն ավելին է, քան օրենքի ուժը։ Սա ժողովրդային շարժում է, և այդ ժողովրդային շարժումը նշվածս չափանիշներով վստահաբար կհասնի իր տրամաբանական ավարտին»,- ասել է Բագրաստ Սրբազանը։
Հարցին՝ չե՞ք կարծում, որ բացի Փաշինյանի հրաժարականից, հանրությանը պետք է ներկայացնել ծրագիր, որը հնարավորություն կտա հասկանալու` ինչպես եք պատրաստվում Հայաստանը դուրս բերել աշխարհաքաղաքական ճգնաժամից, երբ սահմանազատման համար սկսած շարժումը հանրահավաքներով է զբաղված Երևանում, մինչդեռ մարզերում, իշխանությունը շարունակում է գործընթացը, կանխարգելիչ մեխանիզմներ մտածե՞լ եք, Սրբազանը պատասխանեց, որ իրենք հանրահավաքով զբաղված չեն։
«Ամբողջ շարժումը միտված է կանխարգելմանը։ Մենք ասել ենք, որ այս շարժումը ծագել է Կիրանցում, Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է։ Կիրանցով, Ոսկեպարով չի ավարտվում, տարածվում է ողջ Հայաստանի վրա։ Այն, ինչ իրականցնում ենք, դրան է միտված՝ կանխարգելելուն», - հավելեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...