Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մասին
Մոսկվան բացասական վերաբերմունք ունի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը և բազմիցս նշել է դրա առճակատողական էությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ սա իրականում կիսառազմական ներկայություն է հայկական տարածքում: Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե իբր Հայաստանում ԵՄ դիտորդները զբազված են լրտեսությամբ, Զախարովան նշել է, թե ապացույցներ պետք չեն՝ հասկանալու համար այդ «առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները»։
«Որևէ տեղ ապացույցներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ ակնհայտ է. այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական նպատակաները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Առավել ևս, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, բոլորին ամեն ինչ պարզ դարձավ: Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուց բացի ԵՄ-ի նմանօրինակ նախաձեռնություններից այլ բան սպասել չարժե»,- ասել է Զախարովան:
Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրներ պետք է և կարող են լուծվել միայն տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով՝ առանց արտաքին միջամտության և հաշվի առնելով տարածաշրջանային երկրների շահերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...