Դրանցից ոչ ոք չի վախենում․Վրաստանում ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին հայտարարություն են արել
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք որակել է «անլուրջ» և ասել, որ դրանցից ոչ ոք չի վախենում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ոչ ոք չի վախենում այս պատժամիջոցներից... Այս ամենը լուրջ չէ... Ոմանց համար ինչ-որ տեղ ճանապարհորդելու արգելքը առանձնապես խնդիր չէ: Ինձ համար սա առանձնապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է հայրենիքիս»,- լրագրողներին ասել է Կալաձեն։
Նշենք, որ նախօրեին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ է մտցնում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով: Այս մասին հայտարարել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Պատժամիջոցները կառնչվեն խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։ Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին...
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...