Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից և հայտարարել 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիից՝ կապված օգնության վերջին փաթեթի հետաձգման հետ, ինչպես նաև հայտարարել է 225 միլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթի մասին։
Դա տեղի է ունեցել Ֆրանսիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նորմանդիայում դաշնակից ուժերի վայրէջքի 80-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում, հայտնում է Reuters-ը։
«Դուք չեք խոնարհվել, չեք հանձնվել, դուք շարունակում եք պայքարել… ամենաանհավանական ձևով։ Մենք ձեզ չենք լքի»,- ընդգծել է Բայդենը։
Նա բացատրել է, որ վերջին տրանշի հետաձգման պատճառը որոշ «շատ պահպանողական» ամերիկացի կոնգրեսականների հակազդեցությունն է։
«Շատ կարևոր է, որ դուք մնաք մեզ հետ։ Կոնգրեսի այս երկկուսակցական աջակցությունը շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, բոլոր ամերիկացիները, մնան միասնական Ուկրաինայի հետ, ինչպես դա եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Նահանգները օգնեց փրկել մարդկային կյանքեր և Եվրոպան», - ասել է Զելենսկին:
Երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ են հանդիպում Ուկրաինայի նախագահի՝ 2023 թվականին Վաշինգտոն այցելությունից հետո։ Զելենսկու և Բայդենի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իտալիայում G7-ի գագաթնաժողովում, նշում է Reuters-ը։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ. Ալիև
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։ Այս մասին հ...
ՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բ...
Իլհամ Ալիևը Հայաստանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար:Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...