ՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «ՔՊ-ական իշխանամերձ վերլուծական մի ամբողջ համայնք լծված է համոզելու, որ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում ու երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է։ Շատ հավանական է, որ հենց նոյեմբերին էլ կնքվի, պնդում են հույսի վաճառական-շառլատանները։
Մինչդեռ Ադրբեջանն այնքան պարզ տեքստով ու հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ամեն հաջորդ կատարված երազանքից հետո նորն է դեմ տալու, մի անգամ կասի Խոջալուի թեմա, մյուս անգամ սահմանադրության հարց կբարձրացնի, մեկ այլ առիթով Սյունիքով արտատարածքային միջանցք կուզի ու այդպես շարունակ։
Չէ՞ որ այդ պետության նպատակն է հասնել Հայաստանի չգոյությանը կամ առնվազն ոչ կենսունակ հայկական պետության ձևավորմանը։ Հենց դրան էլ տանում է խաղաղության պայմանագրի ուղին՝ քայլ-քայլ, մաս-մաս․․․իսկ մենք կարող ենք շարունակել ինքներս մեզ խաբել ու հավատալ, որ հեսա մի հրաշք թուղթ կլինի, որ մեզ բոլոր խնդիրներից կազատի․․․»։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ. Ալիև
Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։ Այս մասին հ...
Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքով նախաձենռվել է քրեական վարույթ․ Armlur
Ոստիկանության Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանին Շենգավիթի բաժնում խոշտանգելու դեպքով հակակոռուպցիոն կոմիտեում ն...
Իլհամ Ալիևը Հայաստանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել ԵԱՀԿ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար:Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...