Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Եվդոկիմով
Մոսկվան պատրաստ է Ադրբեջանին և Հայաստանին խորհրդատվական օգնություն տրամադրել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ Այս մասին հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև սկսված պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,-ասել է նա։
Դիվանագետը պարզաբանել է, որ Մոսկվայում կարծում են, որ այն պետք է լինի կայուն և փոխընդունելի։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ մայիսին Ալմաթիում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Նա հավելել է, որ սա եւս մեկ քայլ է դեպի խաղաղություն Կովկասում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...