Ինչպե՞ս են փոխհատուցելու կենդանիների վարակիչ հիվանդություններից անկելու կամ հարկադիր մորթի դեպքում. նոր կարգ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում հաստատեց Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը և կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը:


Նախագծով նախատեսված է նաև նոր վարակիչ հիվանդությամբ (էմերջենտ) դրսևորում, որը կարող է առաջանալ՝ արդեն իսկ հայտնի հարուցչի գենային ձևափոխությունից կամ աշխարհագրական նոր տարածքի ներթափանցմամբ կամ անհայտ հարուցչով վարակվելիս գյուղատնտեսական կենդանիների անկման, ոչնչացման դեպքում օժանդակության տրամադրման հնարավորությունը, որը կմեղմի տնտեսավարաողի կրած վնասը։


Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։


Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարում՝ բռնկման և տարածման կանխումը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներմուծման համար, կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։