Գալուզինը չի հստակեցրել՝ որտեղ է Մոսկվան ցանկանում հյուպատոսություններ բացել
Մոսկվան ու Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի:
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Ադրբեջանցի ընկերների և մեր միջև այդ զրույցն այժմ ընթանում է և հուսով ենք, որ այն նույնպես հաջողությամբ կպսակվի»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը չի հստակեցրել՝ որտեղ է Մոսկվան ցանկանում հյուպատոսություններ բացել։ Անցած օրերին ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է օկուպացված Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը։
ՌԴ արտգործ նախարարը խոսել է նաև` 3+3 ձևաչափի մասին, որի ակտիվ մասնակիցներն են Ռուսաստանը և Ադրբեջանը, կարող է տարածաշրջան բերել իրեն անհրաժեշտ կայունություն և անվտանգություն:
Նրա խոսքով, արտատարածաշրջանային ուժերը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, տարածաշրջան են գալիս իրենց սեփական, հիմնականում առճակատման օրակարգով։
«Դա խանգարում է մեր ընդհանուր խնդիրների լուծմանը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստան-Ադրբեջան գործարար երկխոսության ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին բացարձակապես խոսք չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ ՌԴ դեսպանի Հայաստան վերադարձի մասին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ ՌԴ դեսպանը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարա...
Պուտինը պայմաններ է առաջադրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է հիմնված լինեն ներկ...
Գևորգ Պետրոսյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին
Գևորգ Պետրոսյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին: ԱԺ նախկին պատգա...
Բայդենը կրկին վիրավորել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հա...