«Այդ մասին բացարձակապես խոսք չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ ՌԴ դեսպանի Հայաստան վերադարձի մասին
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ ՌԴ դեսպանը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների խզման մասին խոսք չի գնում:
«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է, որ Սերգեյ Կոպիրկինին կանչել են խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ, ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երեւան, իր պարտականությունների կատարման վերսկսմանը», - հայտարարել է նա։
Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ նա նշել է, որ «այդ մասին բացարձակապես խոսք չկա»։ «Դեսպանը կանչվել է խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- հավելել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ «տարընթերցումներ են լինում, բայց դա չի նշանակում, որ մենք նվազեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»:
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-8-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը պայմաններ է առաջադրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է հիմնված լինեն ներկ...
Գևորգ Պետրոսյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին
Գևորգ Պետրոսյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին ուղղված՝ հեծանիվ վարելու առաջարկին: ԱԺ նախկին պատգա...
Բայդենը կրկին վիրավորել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հա...
Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Փաշինյանի Բաքու այցելելու հայտարարությանը
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հա...