Դա կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի. Թրամփ
Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումը, ներառյալ Կիևի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու մասին, հանգեցնում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում։
«Մենք ավելի մոտ ենք երրորդ համաշխարհային պատերազմին։ Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել վերջին մի քանի օրերին», - ասել է նա։
Հանրապետականի վարկածով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հիմա խոսում է միջուկային զենքի մասին»։ «Քանի որ Ուկրաինան հիմա խոսում է Ռուսաստանին հարվածելու մասին։ Իսկ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չգիտի ինչ ասել», - հավելել Է Թրամփը ։
«Բայց այդ բոլոր բաներն ի վերջո կհանգեցնեն երրորդ համաշխարհային պատերազմի», - կարծում է ամերիկացի նախկին առաջնորդը: «Ես կկարգավորեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակը և արագ կկարգավորեմ այն։ Դա երբեք չէր լինի», - վստահեցրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...