Ավանեսյանը՝ իշխանությունների հեռանալու պահանջի մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանության դեմ հնչող քննադատություններին, և արդյոք չպետք է հեռանա իշխանությունը:
Նախարարը ընդգծել է․ «Բոլոր իշխանությունները ինչ-որ հարցերում հաջողում են, ինչ-որ հարցերում այնքան էլ չեն հաջողում: Ընտրությունները այն մեխանիզմն են, երբ ժողովուրդը տալիս է գնահատական՝ իշխանությունը հաջողե՞լ է, թե՞ ոչ: Կգան 2026 թվականի ընտրությունները, եւ մեր ժողովուրդը իր գնահատական կտա»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ներկայիս իշխանությունը 2018 թվականին չսպասեց 2023 թվականին սպասվող ընտրություններին, Ավանեսյանն արձագանքեց. «Ես կհիշեցնեմ ձեզ 2018 թվականից առաջ բոլոր ընտրությունների կեղծման վերաբերյալ պրոցեսի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...