ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամուրջն արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին․ Սանոսյան
Աղետից հետո՝ այսօր առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կայարանում բենզինն ու դիզելը դատարվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են հանրապետության տարբեր շրջաններ։
Հիշեցնեմ, որ կարճ ժամանակում մեզ հաջողվեց երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին։
Այս եղանակով մեզ կհաջողվի ոչ միայն բենզինը, այլև երկաթուղով Հայաստան եկող մյուս բեռները հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»,-գրել է Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ 29-ամյա տղամարդը 5,000 դրամ է վճարել առնվազն 4 անձի՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար․ ՔԿ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ և կադրեր՝ պայթյունից․ ՆԳՆ
Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը
Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Նա ագրեսիվ պահվածք է դրսևորել ինքնաթիռի բորտուղեկցորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվեց։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: տարբեր կղմերից շշեր էին նետվում...