Նեթանյահուն նախազգուշացում է արել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստ է «ծայրահեղ հզոր» պատասխան տալ Լիբանանից «Հեզբոլլահ»-ի հարձակումներին, որոնց թիվը վերջին օրերին մեծապես ավելացել է, հաղորդում է The Times of Israel-ը։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վնաս պատճառել, իսկ մենք ձեռքներս ծալած կնստենք, ապա նա չարաչար սխալվում է», - ասել է Նեթանյահուն Լիբանանի հետ սահմանին գտնվող Քիրյաթ Շմոնա քաղաք այցի ժամանակ։
Նշենք, որ «Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով Քիրյաթ Շմոնայում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնք հրշեջները մարում էին շուրջ 48 ժամ։ Նեթանյահուն տվյալ շրջան է այցելել հրդեհաշիջման աշխատանքներից մի քանի ժամ անց։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին...