Բայրամովը մեկնաբանել է Միրզոյանի՝ սահմանադրության մասին հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների վերաբերյալ զուգահեռ ստեղծելու փորձը, մեղմ ասած, հեռու է իրականությունից և անընդունելի։ Այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։
«Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են, ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման բան տեսնում ենք։
Ադրբեջանի օրենսդրությունում ակնհայտորեն բացակայում են նման կետեր: Սա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, և ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ գիտեն, որ սա անհիմն է», - ասել է Բայրամովը:
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար: «Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», - պնդել էր արտգործնախարարը: Նա վստահեցրել էր, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...