Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը ստորագրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Այսօր ես ստորագրել եմ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Այս օրենքի նպատակն է ամրապնդել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը արտաքին միջամտությունների նկատմամբ», - ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Այդպիսով, այդ օրենքն ուժի մեջ է մտել։
Այժմ Վրաստանի արդարադատության նախարարությունը և Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունը պետք է 60 օրվա ընթացքում ստեղծեն «օտարերկրյա շահերի» համար գործող կազմակերպությունների ցանկը։ Ռեեստրի գործարկումից հետո դրանում գրանցումը պարտադիր կդառնա բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար, որոնք եկամուտների ավելի քան 20% - ը ստանում են այլ պետություններից:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...