Թրամփն անսպասելի հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տանում Ուկրաինայի հակամարտությունում այն ժամանակ, երբ արևմտյան երկրները թույլ վիճակում են: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:


«Մենք շատ ավելի թույլ դիրքում ենք, քանի որ նա (Վլադիմիր Պուտինը) հաղթում է», — խոստովանել է նա։


Թրամփն ընդգծել է, որ արդեն անգամ արևմտյան մամուլը չի խոսում Ուկրաինայի հաղթանակի մասին ՝ ձախողված հակահարձակման պատճառով: Բացի այդ, նա հավելել է, որ ԶՈՒ-ում վերջանում են զինվորները։


Ամերիկացի նախկին նախագահը խոսել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ ռուս-ուկրաինական հակամարտության մասին զրույցի մասին:


 «Բայց ես հարցրեցի, թե ով է հաղթում: Օրբանն ասել է, որ ռուսները։ Նրանք պատերազմող ազգ են, նրանք կռվել են Նապոլեոնի դեմ, նրանք կռվել են Հիտլերի դեմ»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը։


Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ վերընտրվելու դեպքում կկարողանա կարգավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ընդամենը 24 ժամում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս խոսքերը, նշել է, որ խնդիրը չափազանց բարդ է նման պարզ լուծման համար: