ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է
ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իջնել և հանդիպել իրենց հետ, հակառակ դեպքում իրենք են բարձրանալու։ Զգուշացրեց՝ անգամ եթե 20-հազարանոց ոստիկանական զորք բերեն, իրենց չեն կանգնեցնելու։
ԱԳՆ-ի մոտ առանց այն էլ մեծաթիվ ոստիկանական շարքերն այս պահին բազմապատկվել են։
Ոստիկանները հավաքի մասնակիցներին որպես նախազգուշացնող քայլ մահակներով հարվածում են վահաններին, մյուս կողմից էլ ցուցարարները «վուվուզելներ» են փչում։
Այս պահին ոստիկանությունը փորձում է համաձայնեցնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների հանդիպումը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բագրատ սրբազանը նշեց՝ նախարարի մոտ կմտնեն 10 հոգով և ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
ԱԳՆ-ի մոտ բերվեցին կարմիրբերետավորները։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցները Սուրբ աննա եկեղեցու մոտից երթով շարժվել են դեպի դատախազություն, ապա՝ նախարարությունների շենք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին. իրավիճակը լարված է
ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ իրավիճակը չափազանց լարված է։ Բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկել ես՝ խանգարես, այ տղա». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվա...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար
ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում դիրքերի փոփոխություն եղե՞լ է. ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը. դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է: Այս մասին այսօր...