Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել
Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՀՀ տարածքային կառուցվածքների և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու փաստով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։
Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանն արձագանքել էր այդ հրապարակմանը` նշելով, որ առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները։
Նա ընդգծել էր, որ առանձնատունը նախարարին վերագրելը և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...