Լուրջ խոսակցություն կարող է լինել միայն Վաշինգտոնի հետ․ Ռուսաստանից հայտարություն են արել
Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը կոչ է արել երկրներին չմասնակցել «կործանարար քարոզչական գործողությանը» և դատապարտել Ուկրաինայի հարցով Շվեյցարական խորհրդաժողովի կազմակերպումն առանց Ռուսաստանի մասնակցության:
«Ղրիմցիներն անկեղծորեն հույս ունեն, որ Արևմուտքի ագրեսիվ համաշխարհային գերիշխանության դեմ հանդես եկող երկրները չեն մասնակցի Շվեյցարիայում կործանարար քարոզչական գործողությանը և կդատապարտեն դրա անցկացումն առանց Ռուսաստանի մասնակցության», - ասել է Մուրադովը ՌԻԱ Նովոստիին։
«Կիևում մենք ոչ մեկի հետ չենք բանակցելու։ Իրավիճակն այնպես է դասավորվում, որ լուրջ խոսակցություն կարող է լինել միայն Վաշինգտոնի հետ, որն այսօր ղեկավարում է Ռուսաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու գործողությունները», - ասել է Մուրադովը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ զրույցը կարող է վերաբերել ոչ այնքան Ուկրաինայի հետագա ճակատագրին, որքան այն պահանջներին, որոնք Ռուսաստանը ներկայացրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին 2021 թվականի դեկտեմբերի համաձայնագրերի նախագծերում։
«Այս հեռատես առաջարկները, որոնք ուղղված են Ռուսաստանի և Արեւմուտքի միջև հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծմանը, միայն կարող են հիմք հանդիսանալ խաղաղությունը կայուն իրավիճակի վերադարձնելու համար», - նշել է մշտական ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...