Կան բազմաթիվ կոնկրետ փաստեր, որ նրանք արդեն աշխատում են Ուկրաինայում․ Լավրով
Ուկրաինայում ցանկացած ֆրանսիացի զինծառայող հրահանգիչների կամ վարձկանների կարգավիճակով օրինական նպատակ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ֆրանսիացի հրահանգիչների հարցին, ես հիմքեր ունեմ ենթադրելու, կան նաև բազմաթիվ կոնկրետ փաստեր, որ նրանք արդեն աշխատում են Ուկրաինայում։ Անկախ նրանից, թե ովքեր են նրանք ՝ Ֆրանսիայի զինված ուժերի զինծառայողներ, թե պարզապես վարձկաններ, նրանք օրինական նպատակ են ներկայացնում մեր զինված ուժերի համար», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
ԱՎելի վաղ հայտնել էինք, որ Le Monde-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է եվրոպական կոալիցիա ստեղծել Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...