Չենք բացառում, որ նպատակը նոր «մայդան» իրականացնելն է. Միխայիլ Գալուզին
Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդանի» սցենար իրականացնել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու արևմտյան երկրների փորձերը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Չենք բացառում, որ նպատակը նոր «մայդան» իրականացնելն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու ակնկալիքով»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները ճնշում են գործադրում ինքնիշխան պետությունների վրա։
Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությանը մայիսի կեսերին Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային ցույցերին. «Դա դժվար է բնութագրել որպես այլ բան, քան բացահայտ միջամտություն անկախ պետության ներքին գործերին։ Այս բոլորը վանող օրինակներ են նեոգաղութատիրական գործելաոճի՝ իրենց կամքը պարտադրելու այն երկրներին, որոնց ինքնիշխանությունը փորձում են սահմանափակել»,-նշել է Գալուզինը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...