Չեմ բացառում ԱՄՆ Զինված ուժերի օգտագործումը․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարում Չինաստանի ներխուժման դեպքում Թայվանին օգնելու համար ամերիկացի զինվորականների ներգրավումը, ինչի մասին նա հայտարարել է Time պարբերականին տված հարցազրույցում:
«Չեմ բացառում ԱՄՆ Զինված ուժերի օգտագործումը։ Տարբերություններ կան ցամաքային տեղակայման, օդային ուժերի, ծովային ուժերի և այլնի միջև», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է ԱՄՆ զինծառայողներ տեղակայել Թայվանում ՉԺՀ ներխուժման դեպքում։
Միևնույն ժամանակ, Բայդենը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ֆիլիպիններում և Ճապոնիայում իր բազաները հարվածներ հասցնելու համար:
Պեկինը Թայվանը համարում է ՉԺՀ-ի անբաժանելի մասը, իսկ «մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանումը պարտադիր պայման է մյուս պետությունների համար, որոնք ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել ՉԺՀ-ի հետ: «Մեկ Չինաստանի» սկզբունքը և Թայվանի անկախությունը չճանաչելը պահպանում է նաև ԱՄՆ-ը, չնայած այն հանգամանքին, որ նրանք սերտ կապեր են պահպանում Թայբեյի հետ տարբեր ոլորտներում և զենք են մատակարարում կղզուն:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձ...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գո...
Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջան...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...