ԱՄՆ-ը մտադիր է անհապաղ վիզային պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ. հայտնի է պատճառը
ԱՄՆ-ը մտադիր է անհապաղ վիզային պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ երկրի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Վաշինգտոնը դեռ պաշտոնապես չի հայտարարել ապագա սահմանափակումների մասին։
«Մենք հասկացրել ենք, որ առանց վարանելու ենք դրանք ներկայացնել», - ասել Է Միլլերը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, դա կհանգեցնի Վրաստանի շեղմանը ժողովրդավարական ուղուց։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ վերլուծում է իր հարաբերությունները Վրաստանի հետ և քննարկում է գործողությունների տարբերակներ՝ ի պատասխան այս օրենքի ընդունմանը։
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Հունիսի 3-ից օրենքն ուժի մեջ է մտել։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...