Ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի ենք նստելու. Նարեկ Մկրտչյան
Կառավարությունում խուճապային տրամադրությունների մեջ չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:
«2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է ժողովրդավարական իրավիճակ: Յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր շարժում՝ հանուն տարբեր գաղափարների, կարող են իրենց կամքը արտահայտել, իրենց դրսևորումները ժողովրդավարական գործիքակազմերի համատեքստում իրականացնել մինչև այն պահը, քանի դեռ օրենք չի խախտվել:
Նրա խոսքով՝ ցանկացած գործընթաց ընդունելի կամ ոչ ընդունելի պետք է լինի ժողովրդի, հանրության կողմից: Եթե հանրությունը ընդունելի կհամարի այս շարժումը, իր առաջ մղած գաղափարները, մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի ենք նստելու: 2018 թվականից հետո ստեղծված իրականության առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ցանկացած մարդ կարող է դուրս գալ և զբաղվել քաղաքականությամբ՝ լինի հոգևորական և այլն, իրենք են որոշում, գնահատականը ժողովուրդը կտա»,- նշել է նախարարը,-ասաց նա:
Հարցին՝ ոտիկանների կողմից ԱԺ պատգամավորին ծեծե՞լն էլ է ժողովրդավարության մեջ մտնում՝ նախարարն արձագանքեց. «Ցանկացած միջադեպ պետք է ստանա իրավական գնահատական, եթե չեմ սլխալվում՝ այդ մասով կա որոշակի գործընթաց»։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ եթե հանրությունը կընդունի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը՝ ուրեմն դա ժողովրդի կամքն է։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի կամքի հետ միշտ հաշվի ենք նստելու։ Երբ ժողովուրդը կտա հստակ գնահատական, մենք հաշվի կնստենք այդ գնահատականի հետ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...