ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված ցուցարարներն ազատ արձակվեցին
ԱԳՆ-ի շենքի դիմացից մայիսի 31-ին բերման ենթարկված 27 քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը:
Տելեգրամյան ալիքը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես են քաղաքացիները և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ձերբակալվածների պահման վայրի մոտ դիմավորում ազատ արձակված ցուցարարներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն էր տարածել այն մասին, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ 29-ամյա տղամարդը 5,000 դրամ է վճարել առնվազն 4 անձի՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար․ ՔԿ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը
Տղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Նա ագրեսիվ պահվածք է դրսևորել ինքնաթիռի բորտուղեկցորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ և կադրեր՝ պայթյունից․ ՆԳՆ
Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սիսիանում արցունքաբեր գազ կիրառում քաղաքացիների նկատմամբ
Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի...