ԿԱՐԵՎՈՐ. Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը
ֆեյսբուքյան օգտատեր Վահան Զաղիղբեկյանն իր էջում գրում է․
«Ընկերներ ջան մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանը (15.06.1999թ. ք. Երևան)։ Յուրաքանչյուր տեղեկատվության համար կարող եք զանգահարել ինձ` 094952527 Վահան Ազիբեկյան»։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում պարեկներն, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:
Նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասել են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալի երաժշտության հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկաց...
Սյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանին ազատել են զենքի կիրառմամբ անհաջող կատակի պատճառով. Financial Times
Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանը տարեսկզբին ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնվել էր տեսանյութ, որտեղ նա...
Քանի կամուրջ է փլվել Դեբեդի վարարման հետևանքով․ նախարարը մանրամասներ է ներկայացնում
Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։...