Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին
Մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք։ «Ազատության» հարցին, թե համաձա՞յն է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշման հետ, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Վերջինս ավելի վաղ ղեկավարում էր Հատուկ քննչական ծառայությունը։
«Ես ղեկավարել եմ այն կառույցը, որն այդ քրեական գործն ուղարկել է դատարան, հետևաբար մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք, և տվյալ անձն այդ հանցանքը գործել է», - նշել է նա։
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել է Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։
«Եթե չեմ սխալվում, Դատախազությունն արդեն հայտարարել է, որ բողոք է բերելու, երբ որ կլինի դատավճիռն օրինական ուժի մեջ մտած, այդ ժամանակ կխոսենք», - հավելել է Սասուն Խաչատրյանը։
Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։
Դատարանը, սակայն, որոշել է, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...