Ֆրանսիան ինքնակամ ստորագրում է մահվան դատավճիռը․ Պետդումայի պատգամավոր
Պետդումայի պատգամավոր Եկատերինա Խարչենկոն կարծում է, որ Ֆրանսիայի իշխանությունները, թույլ տալով Ուկրաինային թևավոր հրթիռներով հարվածել Ռուսաստանի Բելգորոդի և Կուրսկի շրջաններին, ինքնակամ ստորագրում են մահվան դատավճիռը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին։
«Դե, դա ախտորոշում է։ Նորմալ մարդիկ երբեք, նույնիսկ չեն ենթադրի հեռահար հրթիռները խաղաղ բնակչության դեմ օգտագործելու հնարավորությունը։ Այս չմտածված արտահայտություններով նրանք ինքնակամ ստորագրում են մահվան դատավճիռը։ Միթե նրանք չեն հասկանում, որ հեռահար հրթիռները երկու ուղղությամբ են թռչում»,- լրատվամիջոցին ասել է Խարչենկոն։
Պատգամավորն ընդգծել է․ «Փոխանակ ուղեղները միացնեն և իրենց խամաճիկ Զելենսկուն մարտական գործողությունները դադարեցնելու հրաման տան, նրանք նայում են երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման ուղղությամբ։ Կարծում եմ, որ մեր բանակը համալրված է հակաօդային պաշտպանության մասշտաբային միջոցներով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Մենք անպայման հաղթելու ենք»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկո...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...