«Բագրատ Սրբազանը հաթաթա է տալիս իրենց». Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման վերաբերյալ կարծիք հայտնեց, թե շարժումը մարում է։ Եւ իր այդ տեսակետը նա հիմնավորեց իր «քաղաքական փորձառությամբ»։
«Իմ քաղաքական փորձառությամբ, նաև այն ընթացքով, որը տեսնում եմ, և շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում, էդպիսի եզրակացություն եմ անում»,- ասաց Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ կարող է մեծանալ այս շարժումն ու համաժողովրդական ընդզվում առաջացնել, Հարությունյանն ասաց․ «Ցանկացած մարդ ցանկացած բողոք կարող է իրականացնել, շարժում առաջնորդել, և քաղաքական ուժերը, որոնք գնվում են դաշտում, կարող են նման գնահատական տալ էն շարժումներին, որոնք կան դաշտում»։
Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի կողմից հնչող երկխոսության և հաշտության առաջարկին, Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց․ «Որտե՞ղ է եղել հաշտության առաջարկը։ Երբ որ դու գալիս ես որևէ մարմնի կամ գերատեսչության առաջ և հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որևէ արձագանք ստանաս։ Եւ եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, էդ գերատեսչությունների և մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող է իրականացվել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...