Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել սարկավագ Գևորգյանը պատմում է, թե ինչպես են կարմիրբերետավորներն ուժ կիրառել իր նկատմամբ և վստահեցնում` ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են։
«Այս ամբողջ ընթացքում վստահ էի, որ հոգևորականներին մատով չեն կպնի կամ վատ արտահայտություն չեն անի։ Պարզվում է, որ ստի ու կեղծիքի այս իշխանությունն ամեն ինչի պատրաստ է։ Ինձ ոստիկանապետը ինձ ասաց, որպեսզի որպես հոգևորական կոչ անեմ քաղաքացիներին բախման չգնալ։ Հենց պտտվեցի դեպի ժողովուրդը՝ սկսեցին ինձ հարվածել։ Ամենացավալին այն էր, որ առանց իմանալու` հայր սուրբ եմ, թե ոչ, ուղղակի ծեծելու ընթացքում ասում էին` «հայ սուրբ, հայր սուրբ»։ Չէի կարողանում հավատալ, որ նման արտահայտություն են անում։ Այժմ վստահ եմ` նրանք ամեն ինչի պատրաստ են»,– նշեց Դանիել սարկավագը։
Նա պատմեց, որ ոստիկանները հարվածել են՝ որտեղ պատահի։
Հիշեցնենք, որ Դանիել սարկավագ Գևորգյանի նկատմամբ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ կարմիրբերետավորները բռնի ուժ էին կիրառել, ապա բերման ենթարկել։ Շուրջ 3 ժամ անց նրան ազատ էին արձակել ու վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածությո...
Ժամանակն է, որ գետնի վրա տեսնենք իրականացող պայմանավորվածություններ․ Միրզոյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ ունենք լայն փոխըմբռնում։ Այս մասին այսօր ԱԺ-ո...
ՀՀ-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում․ Միրզոյան
Մեծ հաշվով Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաս...