Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել
Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը:
«Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - ասված X սոցիալական ցանցում կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ոստիկանությունն ավելի վաղ բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, որրոնք փորձել են արգելափակել Երևանի փողոցները: Բողոքի ցույցերի պատճառը, ինչպես արձանագրել են Լեմկինի ինստիտուտում, Հայաստանի կառավարության որոշումն է ՝ մի շարք տարածքներ հանձնել Ադրբեջանին:
Կազմակերպությունից նշել են, որ իշխանությունների այս որոշումը հարուցել Է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների վրդովմունքը։
«Մինչ կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը ճանաչում է այդ ճանապարհի սայթաքուն լինելը և այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և հետագայում ամբողջ բնակչության ՝ ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանման լույսի ներքո», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
Մոսկվայում գործ է հարուցվել շախմատիստ Գարի Կասպարովի դեմ
Մոսկվայում գործ է հարուցվել լեգենդար շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի դեմ:«Քրեական գործը Կասպարովին սպառնում է...
Ծեծում էին «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով․ Դանիել սարկավագը պատմեց՝ ինչպես են սևբերետավորները ծեծել իրեն
Արտաքին գործերի նախարարության մոտ օրեր առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ վնասվածքներ ստացած, ապա բերման ենթարկված Դանիել...
Մաքրվում ենք արդեն, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար. Կիրանցում հեռացնում են գյուղի մուտքի արծվի արձանը
Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS,...