Սերժ Սարգսյանը՝ սահմանազատումը չեղարկելու և ԳՇ պետի մասին
Շարժման հաղթանակի բանաձեւը փողոցային ճնշումն է, ուրիշ բանաձեւ չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես տեսնում եմ, որ Բագրատ Սրբազանը բավականին հաստատակամ է»,-ասաց նա:
Հարցին՝ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները կարո՞ղ են վիճարկել արդեն տեղի ունեցած սահմանազատման գործընթացը, օրինակ, հանել սահմանի սյուները Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա չափազանց բարդ կլինի անելը, բայց այնտեղ էլ լուծումներ կան: Եկեք այդ լուծումների մասին չխոսենք, բայց գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ այո, նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ: Իհարկե խաղաղ ճանապարհով: Մենք հիմա ի՞նչ ունենք, որ պատերազմի մասին մտածենք»:
Հարցին՝ ինչու՞ դա չի անում Նիկոլ Փաշինյանը, նա արձագանքեց. «Որովհետև նա կապիտուլյանտ է։ Ձեռքերը բարձրացրել, հանձնվել է, դիմացինն էլ պահանջում է: Ասում է՝ կամ տուր, կամ էս կանեմ, էն կանեմ»:
Սերժ Սարգսյանը՝ ԳՇ պետի աշխատանքին գնահատական տալու լրագրողներին հարցերին ի պատասխան էլ ասաց․ «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը իմ պաշտպանության նախարար ժամանակ, գերագույն հրամանատար եղած ժամանակ նշանակալի պաշտոն չէր զբաղեցնում»։
«Ես հիմա իր մասին ինչ ասեմ»,- եղել է Ս. Սարգսյանի պատասխանը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...