Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը որպես նախագահի թեկնածու
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին առավոտյան գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է իրանական լրատվամիջոցները։
Ըստ Tasnim-ի՝ Լարիջանին բավական լուրջ հեռանկարներ ունեցող թեկնածու է նախագահի պաշտոնի համար։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր՝ աշխատելով որպես մշակույթի նախարար, Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության նախագահ, Նպատակահարմարության խորհրդի անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և Խորհրդարանի խոսնակ։
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկը սկսվել է մայիսի 30-ին։ Այդ օրն իր թեկնածությունն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին։
Հավելենք, որ ընտրություններին մասնակցել ցանկացողներին տրամադրվել է հինգ օր ժամանակ՝ դիմելու Ներքին գործերի նախարարություն և առաջարկելու իրենց թեկնածությունը։ Հունիսի 4-ից բոլոր գրանցվածների թեկնածությունները 7-օրյա ժամկետում կուսումնասիրվեն, հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հունիսի 12-26-ը, իսկ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։
Իրանի սահմանադրության համաձայն ՝ նախագահի մահվան դեպքում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 50 օրվա ընթացքում:
Նշենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում, քանի որ մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա հետ ուղղաթիռում էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 8 հոգի, զոհվել են:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...