Բացառվում էր, որ մեր ժամանակ պատգամավորին ծեծեին, և քրեական գործ չհարուցվեր․ Սարգսյան
Այո, մեր իշխանության ժամանակ էլ եղել են ոստիկանական գործողություններից բողոքներ, բայց դուք չեք կարող մի դեպք ասել, երբ մեր ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ, եւ դրան արձագանք չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«2-3 դեպք է եղել անհամաչափ ուժի կիրառման, եւ այդ դեպքերը ամիսներով, որոշ դեպքերով տարիներով հնչեցվել են եւ ներսից եւ դրսից»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Հարցին՝ ինչո՞ւ են այսօր լռում միջազգային կառույցները ոստիկանական ապօրինությունների վերաբերյալ, որոնք ժամանակին գերակտիվ էին, երրորդ նախագահը պատասխանել է. «Որովհետեւ անհամաչափ սատարում են հայտնում այս իշխանություններին: Մեզ էլ էին սատարում ահագին հարցերում, բայց հիմա անհամաչափ է այդ սատարումը, որովհետեւ այս խնդիրը զուտ ներքաղաքական չէ, նաեւ գեոպոլիտիկ է:
Բացառվում էր, որ մեր ժամանակ պատգամավորին ծեծեին, եւ քրեական գործ չհարուցվեր: Ես չեմ ասում, որ մեր ժամանակ ծառայողական քննություններ չեն եղել տարբեր առիթներով, եւ ոստիկանության ներսում կողմնապահություն չի եղել, բայց այդպիսի դեպք չի եղել: Թող մեկը ասի»:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարաությունը՝ Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու մասին լուրերի մասին
ՀՀ կառավարությունը հերքում է Գեղարքունիքի մարզում որոշ պաշտպանական դիրքեր իբր Ադրբեջանին հանձնելու խոստման մասին հրապարա...
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարաց...
Մհեր Գրիգորյանը երեկ շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումն...
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու ոստիկանները թույլ չտվեցին Վեհափառի մուտքը Սարդարապատ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել։ Այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«...