Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց ջրհեղեղի վնասներից
Լոռիում ու Տավուշում ջրհեղեղի հետևանքով մոտ 20 կամուրջ է վնասվել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ դրանք համայնքային են, տեղական, տարբեր նշանակության, նաև՝ հետիոտնային։
«Սրանց մեջ խոշոր են Սանահին թաղամասի կամուրջը, Ախթալայի կամուրջը, Այրումի կամուրջը, Քարկոփի կամուրջ, Շնողինն ու Խաշթառակինը։ Հատկապես Ախթալայի ու Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով յոթ բնակավայր Ալավերդիի հետ կապ չունի, հիմա այնտեղի մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որն ընթացքում բարեկարգում ենք»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ լուրջ վնանսեր կան նաև ջրային ենթակառուցվածքներում՝ ջրագծեր, պոմպակայաններ ու այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է։
«Վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում ստիպված են եղել նաև մատակարարումը դադարեցնել, որպեզի ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան։ Դիլիջանում մասնակի է վերականգնվել, ջրի հետ կապված գլխավոր խնդիրն Ախթալայում է, որտեղ ջրատար մեքենայով ենք ջուր տեղափոխում, կամ 5-6 լիտրանոց տարրաներով»,- ասաց նախարարը։
Հաղորդվեց, որ շուրջ 17 հազար բաժանորդ հոսանք չի ունեցել, հիմա նրանցից 600-ի մոտ է, որ հոսանք չկա, հիմնականում Ալավեդիում է ու Սանահինում։ 19 հազար բաժանորդ գազ չի ունեցել, նրանցից 18 հազար 600-ինը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...