Իրանական կարմիր մահիկը պատրաստ է օգնել Հայաստանին
Իրանի Կարմիր մահիկ կազմակերպությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին։ Այս մասին հայտնում է «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը:
«Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել փրկարարական խմբեր և մարդասիրական օգնություն ուղարկել ջրհեղեղից տուժած հայերին աջակցելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ (Ալավերդու, Ախթալայի շրջաններում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև (Իջևանի շրջանում) գետերը դուրս են եկել ափերից: Ջրհեղեղի հետևանքով զոհվել է չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, տեղի են ունեցել ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...