Հարյուրից ավելի բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում
Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ 5 փրկարար։
Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։
Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում։
Փրկարարական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն լուրերի մասին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն
Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, թե Հաղպատ կիսակարայանի բնակել...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
ՆԳՆ-ն՝ փողոցներում իրավիճակի և բերման ենթարկվածների մասին
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 240 է:Նշենք, որ ակցիայի մասնակիցները ո...
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...